Երբ ամփոփում եմ տարին

Արդեն դեկտեմբերի 21-ն է: Մի քանի օրից կմտնենք 2018 թվական: Ամեն տարի այս օրերին ինքնաքննություն եմ անում և փորձում եմ հասկանալ, թե ինչպիսի տարի էր ինձ համար, ինչ ստացա, ինչ կորցրի և ինչ սովորեցի:

Սովորաբար ամեն տարի էլ լինում են և՛ ուրախ, և՛ տխուր պահեր, ինչպես ասվում է՝ «Չի լինում երջանիկ կյանք, լինում են երջանիկ պահեր»: Եվ իսկապես, այս խոսքերի մեջ կա ճշմարտություն, քանզի չեմ կարող այս տարին լավը, կամ վատը համարել:
2017-ում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, հասցրեցի մտերմանալ նրանց հետ, կապվել և …հենց նույն տարում էի կորցրի նրանց: Մինչ այսօր էլ չեմ համակերպվում այն մտքի հետ, որ նրանք չեն լինի իմ 2018-ում: Ես նրանց կարոտում եմ, դեռ շա՜տ սիրում եմ ու անկեղծ ասած ամեն ինչի պատրաստ եմ նրանց համար: Թեկուզ նրանք ուրացան ու մոռացան ինձ, միևնույնն է ուրախ եմ, որ եղան իմ կյանքում, որովհետև նրանց շնորհիվ ես շա՜տ ուրախ ու հաճելի պահեր եմ ունեցել: Ինչևէ պետք է թողնել նրանց 2017-ում, վերցնել միայն նրանց հետ ունեցած իմ հուշերի ճամպրուկը և առաջ գնալ:
Բայց իմ երջանիկ հուշերն էլ քիչ չեն: Այս ամենի մեջ կար մեկը, ով եղավ իմ կողքին թե՛ դժվար պահերին, թե՛ ուրախ, շնորհակալ եմ նրան նեղ ու լեն օրերս կիսելու համար: Նրա շնորհիվ ես հասկացա, որ ամեն դեպքում դեռ կան մարդիկ, ովքեր ընդունակ են իսկապես ընկԵրություն անելու:
2017-ում ինձ համար ձեռքբերում էր այն, որ ես դարձա ավելի ընթերցասեր, այո՛, դա ինձ համար ձեռքբերում էր, քանզի գիրքը կերտում է մեզ և ինչպես ասվում է՝ «Մենք այն ենք, ինչ կարդում ենք»:
Մի գրող կա՝ Բաբելը, նրա մասին հիշատակվում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքում, այնտեղ ասվում է՝ «Բաբելն ասում էր, որ մարդ կյանքում 5-6 գիրք պիտի կարդա, բայց այդ 5-6ը ընտրելու համար 20 հազար գիրք պիտի կարդա»: Եվ ես որոշել եմ գտնել իմ կյանքի 5-6 գիրքը, այնպես որ ընթերցանությունս կշարունակվի և՛ 2018-ում, և՛ 19-ում  և միշտ:

Ահա այսքանը իմ 2017-ի մասին, որ մի սպասում չունեմ 2018-ից, կամ էլ ունեմ պարզապես երազանքների մասին չեն բարձրաձայնում, այնպես չէ՞ 🙂 Մնաս բարո՛վ 2017, ես քեզ դեռ երկար կհիշեմ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: