Նրանք նոր իրականության ստեղծողներն են: Իրականություն, որտեղ ամեն ինչ կարելի է տեսնել, ուսումնասիրել, բայց շոշափել՝ ոչ: VR-ը նորույթ է ամբողջ աշխարհի համար և Հայաստանն էլ հետ չի մնում տեխնոլոգիական այս զարգացումից: VR ակնոցների կամ քարդ բորդերի օգնությամբ դուք հեշտությամբ կարող եք հայտնվել այն իրականություններում, որոնք ձեզ առաջարկում են մեր հարցազրույցի հայկական 2 VR ստարտափերը, որոնց հետ խոսել ենք վիրտուալ իրականություն ստեղծելու սկզբունքներից, սահմաններից և ապագայից:

PandaVR

Ստարտափի անուն – ստարտափի անունը PandaVR է, սակայն որքան էլ զարմանալի է, ՊԱՆԴԱ բառը հապավում է՝ Panoramic District Alternative:

Betconstruct ընկերությունում աճող և զարգացող  ստարտափը ունի 5 ուղղություն՝ վիրտուալ խաղերի ստեղծում, VR միջոցառումների կազմակերպում, 360 աստիճանի VR վեբ կայքերի ստեղծում, սոցիալական շփումներ վիրտուալ իրականությունում և ստեղծում է նոր հնարավորություններ՝ ոլորտում առկա մասնագետներին և ընկերություններին միավորելու համար:

Ստարտափի ղեկավար – Ռաֆայել Բադալյան

Գործունեության ժամկետ – Սկսել ենք այս տարվա մարտ ամսից, բայց արդեն հասցրել ենք աչքի ընկնել միջազգային տարբեր ցուցահանդեսներում և արժանանալ բազում լավ արձագանքների:

Նպատակ– Լինելով աշխարհում VR ոլորտում եզակի ընկերություններից մեկը՝ մենք աշխատում ենք ոչ միայն հետ չմնալ մեր ծառայություններով և նորարարություններով, այլև որոշակի առումով թելադրել ոլորտի տենդենցները։

Սկզբունքներ.

  1. դարձնում ենք վիրտուալը նոր իրականություն
  2. ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի բոլորը բացահայտեն իրենց վիրտուալ իրականության մեջ

Լավագույն– նորարարական ծառայությունների ստեղծում, որոնք առաջինն են աշխարհում: Չնայած դրան՝ ուրախ կլինենք ցանկացած մրցակցության, քանի որ այն կխթանի ոլորտի առաջընթացը։

Վիրտուալ իրականությունը սկսվում է այնտեղ , որտեղ  երևակայությունը դառնում է շոշափելի:

Ապագան VR-ում – «Չեմ կարծում, որ որևէ մեկն ակնկալում էր նման քայլ, քանի որ այն ակնհայտորեն խենթ էր թվում». (Էռնեստ Կլայն , «Առաջին խաղացող, պատրա՛ստ »ֆիլմից)

Ապագան կերտվում է առաջին հայացքից խենթ թվացող գաղափարների հիման վրա: PandaVR-ում մենք չենք վախենում ամենախելահեղ թվացող մտքերից, ավելին, դրանք վերածվում են իրականության, ինչի շնորհիվ էլ քայլ առ քայլ կերտվում է VR-ի ապագան՝ նպատակ ունենալով այն հասանելի դարձնել բոլորին:

Նորույթ  2018-ի համար  – PandaVR-ի կողմից սպասվում են զանազան նորույթներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց լինել իրար ավելի մոտ, փոխել ժամանցի ձևաչափը և  ստանալ միանգամայն նոր զգացողություններ հայտնվելով այլ աշխարհում:

DreamShots360

 

DreamShots360 ստեղծում 360 աստիճանի հոլովակներ և ֆիլմեր : 360 աստիճանով նկարահանված տեսանյութեր դիտելու համար ստեղծված է հատուկ ակնոց: Կա նաև դրա` բոլորին մատչելի և հարմարավետ տարբերակը՝ քարդ բորդը, որը պատրաստված է ստվարաթղթից և ապակուց: Տեսանյութը կարող եք դիտել VR -ի համար նախատեսված այս տարբերակներից որևէ մեկով և ամբողջովին լինել վիրտուալ իրականության մեջ:

 

Հիմնադիր, տնօրեն ՝ Գաբրիել Միրաքյան։ Գործունեության ժամկետ  – DreamShots-ը վիրտուալ իրականությունում է 2015-ից։

Նպատակ – Կիրառել և զարգացնել VR ֆորմատը ֆիլմարտադության բոլոր ճյուղերում, կլինի գեղարվեստական, վավերագրական թե ուսուցողական։

Սկզբունքներ – Յուրաքանչյուր նոր գործում ներդնել նոր մոտեցումներ։ Յուրաքանչյուր գործով բացահայտել նորը։

Լավագույն ներդրում – երբ գործիդ մեջ հոգի ես դնում։

Վիրտուալ իրականությունը սկսվում է այնտեղ, որտեղ  հավատում են անիրական երազանքներին։

Ապագան VR-ում – տեսնել ապագան VR-ում:

Նորույթ 2018-ի համար – կլինի VR տեսանյութերի  կիրառումը մի քանի նոր ոլորտներում։

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: