լավագույն 5 հեռախոսային պրոցեսորներ

Ասում են՝ ամենաշատ աշխատանք կատարողները սովորաբար մնում են ստվերում: Նույն կերպ հեռախոսներում է, մենք տեսնում ենք այն, ինչ երևում է էկրանին կամ լսվում բարձրախոսից, մինչդեռ ամբողջ աշխատանքն իրականում կատարում են պրոցեսորները: Ներկայիս հեռախոսային շուկայում հիմնականում գերիշխում են 5 պրոցեսորներ, ահա նրանց ցանկը.

Qualcomm

Qualcomm-ը 2005թ․սկսած արտադրում է հզոր պրոցեսորներ, այնքան հզոր, որ 2016-ին այդ հզորությունը հանգեցրեց պայթյունի՝ ուղիղ իմաստով։ Այնուամենայնիվ, Snapdragon շարքը վերջին 10 տարիներին վաստակել է ամենալավ պրոցեսորների համբավը, ուստի անգամ 2016թ․ սկանդալը չկարողացավ «շարքից հանել»։ Այս տարբերակը հատկապես կգնահատեն խաղերի սիրահարները:

MediaTek

MediaTek-ը չինական արմատներ ունեցող կազմակերպության պրոցեսորներն են։ Ներկայումս վերջինս օգտագործվում են քիչ բյուջետային սմարթֆոններում։ Չնայած իր ոչ բավարար հզորությանը՝ այն ունի կայուն բարձր որակ։ Պրոցեսորի չինական լինելը չպետք է Ձեզ շփոթեցնի, որովհետև Mediatek-ն իրականում իր աշխատունակության ու կայունության շնորհիվ մրցակցում է ոլորտի գիգանտների հետ ու չի զիջում, ուստի փայլուն տարբերակ բյուջետային հեռախոսների սիրահարների համար:

Apple

Apple-ի պրոցեսորները առանձնապես չունեն որևէ «գերբնական» հզորություն ինչպես անակնկալվում էր։ Բայց այն իդեալական համապատասխանում է «կծած խնձորների» հեռախոսներին և ոչ միայն։ Այն գտնվում է «ոսկե միջինում», ոչ ավել և ոչ պակաս։ Ամեն դեպքում, եթե Դուք Apple-ի սիրահար, ապա ընտրության հնարավորություն չունեք:

Samsung

2016թ․ սկանդալից՝ պայթունավտանգ սմարթֆոններից հետո, կորեական հսկան հրաժարվեց համագործակցել Qualcomm-ի հետ և որոշեց ստեղծել սեփական պրոցեսորը։ Exynos, այսպիսի անվանում է կրում ներկայիս ամենահզոր և ամենալավ պրոցեսորը հեռախոսային շուկայում։ Կորեացիները գերազանցեցին սպասելիքները և «տիրում» են ներկայիս շուկան։ Եթե հեռախոսը Ձեզ համար ոչ միայն սոցցանցեր այցելելու կամ կյանքի մի քանի դրվագներ նկարելու համար չէ, այլ հավակնում է դառնալ համակարգչի լիարժեք փոխարինող, ապա Ձեզ հենց այս պրոցեսորն է անհրաժեշտ, որպեսզի կարողանաք խաղալ ամենածանր խաղերը և նույնիսկ մշակել Ձեր նկարները պրոֆեսիոնալ Photoshop գործիքով:

Intel

Intel-ը ներկայիս համակարգչային շուկայի լավագույն աշխատանքային պրոցեսորն է, անկասկած, բայց ոչ հեռախոսային շուկայում։ Այնպիսի տպավորություն է, որ կազմակերպությունը տվել է առաջատար հորիզոնականը և իր համար «ծխում է անկյունում»։ Վերջինս նույնպես օգտագործվում է քիչ բյուջետային հեռախոսներում՝ զուտ իր անվան հաշվին։

Ամենայն հավանականությամբ, այս տարի մենք կտեսնենք  Qualcomm-ի նոր Snapdragon տարբերակը թույլ սմարթֆոնների համար, չի բացառվում նաև նոր հզորագույն պրոցեսոր՝ մրցակից Exynos-ի կողմից։ Սպասվում է նաև, որ կսահմանվի նոր ռեկորդ արտաքին հիշողության ծավալի համար, թե որքան կլինի այն՝ դեռ պարզ չէ, ինչպես նաև կսահմանվի արտաքին հիշողության նվազագույն ծավալի նոր սահման՝ մոտ 3-4գբ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: