Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները

Ամեն տարվա ավարտին մարդիկ փորձում են գուշակել ու կանխատեսել, թե ինչ է իրենց սպասվում գալիք տարում։ Կանխատեսումները տարբեր են լինում, ու անկախ նրանց ձախողումից կամ հաջողությունից, կանխատեսումները կրկնվում են հաջորդ տարվա համար։ Շատերը անգամ փորձում են չհիշեցնել իրենց մեկ տարվա վաղեմության կանխատեսումները, սակայն մենք կփորձենք վեր հանել դրանք։

Ձեզ ենք ներկայացնում տեխնոլոգիաների ոլորտում 2017 թվականի համար կատարված կանխատեսումների ծաղկաքաղը հավաքված տարբեր վերլուծականներից ու լրատվականներից` IBM-ից, Future Today Institute-ից, Time-ից, Forbes-ից, Fortune-ից ուTelegraph-ից։

Արհեստական ինտելեկտի վերելք

Բոլոր-բոլորը տարին չսկսված կանխատեսում էին, որ 2017 թվականը լինելու է արհեստական ինտլեկտի տարին։ Արհեստական ինտելեկտը դարձել է կենտրոնական տեխնոլոգիա, որը ցանկացած խոշոր կազմակերպություն փորձում է ներդնել։ Արհեստական ինտելեկտը արդեն կատարում է բազում աշխատանքներ, նրան անգամ

սեփական արհեստական ինտելեկտը։ Սակայն արհեստական ինտելեկտի վերելքով պայմանավորված վեր են բարձրանում մի շարք սոցիալական ու բարոյական խնդիրներ։ Իլոն Մասկը այս առիթով բազում անգամներ արտահայտել է իր մտահոգությունը, նշելով, որ արհեստական ինտելեկտի հետ անզգույշ վերաբերմունքը

Բլոքչեյն տեխնոլոգիաները

Բլոքչեյն տեխնոլոգիաներին առանձին ուշադրություն է դարձրել Forbes-ը։ Իրենց կանխատեսման մեջ Forbes-ի փորձագետները վստահություն էին հայտնում,  որ բլոքչեյն տեխնոլոգիան 2017 թվականին կապացուցի իր օգտավետությունը։ Անգամ փորձագետը կանխատեսել է, որ մինչև 2022 թվական կլինի 10 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որը հիմնված կլինի բլոքչեյնի վրա։ Այժմ բլոքչեյնը առաջին հերթին ասոցացվում է բիթքոինների ու այլ կրիպտոարժույների հետ։ Սակայն նրա արժեքն ու հնարավորությունները շատ ավելին են ու չեն սահմանափակվում բացառապես բիթքոիններով։ Եթե հնարավոր լինի բլոքչեյնը բացատրել մի քանի բառով, ապա այն տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս բոլոր պրոցեսի մասնակիցների սահմանել վերահսկողություն գործընթացի հանդեպ։

Snapchat-ը մեծ աճ կգրանցի, իսկ Apple-ը խոչընդոտների կբախվի

Fortune ամսագիրը, ոգևովորվելով Snapchat-ի 2016-ին գրանցած ֆինանսական հաջողություններով, կանխատեսել էր, որ 2017-ը Snapchat-ի համար շատ հաջող տարի է լինելու։ Առաջնորդվելով նույն սկզբունքներով ու չափանիշներով՝ ամսագիրը կանխատեսել էր, որ Apple ընկերությունը ֆինանսական խնդիրներ է ունենալու։ Սակայն այս կանխատեսումը կարելի է ամենաձախողվածներից մեկը համարել։ Քանզի 2017 թվականին snapchat-ը ոչ մի լուրջ արդյունքներ էլ չի գրանցել ու դոփել է իր տեղում։ Իսկ Apple-ի հաջողությունների մասին կարող է խոսել

Կենսաչափական տեխնոլոգիաների զարգացում

Կենսաչափական նույնականացման տեխնոլոգիաները նոր չէ, որ պետք է ի հայտ գային։ Նույն մատնահետքերի տեխնոլոգիան համարվում է կենսաչափական նույնականացման միջոց։ Սակայն ըստ կանխատեսման կենսաչափական տեխնոլոգիաները 2017 թվականի բազում ձևերով ու հնարքներով պետք է հարստացվեին։ Օրինակ է բերվում երակների կառուցվածքով կամ ատամնաշարով նույնականացման հնարավոր տարբերակները։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: