Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ ԵրկաթՊատկերAshot_Yerkat.jpg
Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը: Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը: Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը: Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: