Հետաքրքիր պաստեր SpaceX-ի մասին

Ըստ Forbes-ի, Իլոն Մասսկը աժղարհում ամենահայտնի դեմքերից մեկն է: Մասկը ստեղծել է այնպիսի հսկայական ընկերություներ, ոորոնք զարմացնում են իրենց հաջողություններով: Հենց Մասկն է մարմավորում ապագան:

5b234f6039a37e2b455e337b8421aa5688a098e4_2880x1620

Հայտնի SpaceX ընկերությունը հիմնադրվել է 2002 թ. և այժմ աշխարհի ամենաառևտրային ընկերությունն է, որը զբաղվում է դեպի տիեզերք բեռների փոխադրմամբ: Նրա շուկայական արժեքը 21 մլրդ դոլար է:

  • Ընկերության ամբողջական անվանում ոչ թե «SpaceX» է, այլ «Space Exploration Technologies Corporation», որը թարգմանվում է ՝ «Տիեզերական տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ զբաղվող ընկերություն»:
  • SpaceX-ի հիմնադրման սկզբում Մասկը նպատակ ուներ փոքր կաթնասուններ և որոշակի տեսակի բույսեր ուղարկել Մարս: Դրա համար նա ցանկանում էր ձեռք բերել ԽՍՀՄ-ի հին հրթիռները: Բայց ռուսական իշխանությունները յուրաքանչյուրի համար պահանջում էր 8 միլիոն դոլար: Դրանից հետո Մասկը որոշում է պատրաստել սեփական հրթիռները՝ ավելի էժան և շահավետ, քան մաշված Սովետական հրթիռների համար վճարել այդ աստղաբաշխական գումարները:
  • SpaceX-ի գլխավոր նպատակը կարմիր մոլորակի (Մարսի) գրավումն է: Մասկը կարծում է, որ մարդկությունը պետք է ապրի տարբեր մոլորակներում:
  •  2018 թ. Մասկը նախատեսում է տիեզերք ուղարկել Falcon 9 հրթիռակիրը՝ հատուկ բեռով: Դա կլինի Tesla ընկերության կարմիր գույնի Roadster-ը: Էլոնը հայտարարել է, որ կարմիր մեքենան նախատեսված է կարմիր մոլորակի համար:
  • 2018 թ. նախատեսվում է նաև երկու տուրիստ ուղարկել դեպի Երկրի արբանյակ՝ Լուսին, և հետ՝ առանց վայրեջք կատարելու: Ինչպես ավելի վաղ հայտնել է Մասկը, այդ երկու տուրիստները ո՛չ հոլիվուդյան աստղեր կլինեն, ո՛չ էլ NASA-ի տիեզերագնացներ: Թռիչքն ամբողջովին ավտոմատացված կլինի, և կլինեն միայն երկու տուրիստ:
  • SpaceX-ը Երկիր մոլորակի մասշտաբային ինտերնետացման ծրագիր ունի: Մասկը պլանավորում է 4000 միկրո արբանյակներ ուղարկել դեպի Երկրի ուղեծիր՝ արբանյակային ինտերնետ ցանց ստեղծելու նպատակով, որը վերջին հաշվով մեծ արագությամբ ինտերնետ հասանելիություն կապահովի մոլորակի ամեն անկյունում:
  • Այսուհետ SpaceX-ը ոչ միայն կարտադրի Մարսում համայնք ստեղծելու համար նախատեսված տիեզերական ապարատներ, ընկերությունը կհամագործակցի նաև NASA-ի հետ՝ հատուկ սկաֆանդր ստեղծելու համար, որը կլինի ավելի թեթև իր նախորդներից և ավելի հուսալի:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: