Վեներա նախագիծ

Պատմություն

Ժառկ Ֆրեսկոն իր վեներա նախագիծը մշակում էր իր սախ կյանքի ընդացքում:222px-The_Venus_Project_logo_and_wordmark.svg այդ մտքերը իր մոտ հայտնվել էր ԱՄՆ-ի մեծ ճքնաժամից ի վեր: 1975 թվականին նա հիմնել է «Սոցիոկիբերնետիկա» նախագիծը, որը 1994 թվականին վերակազմավորվել է որպես «Վեներա նախագիծ»:

Ներկայումս նախագծի գաղափարները ներկայացված են մի քանի գրքերի («Ապագայի նախագծում», «Այն ամեն լավագույնը, որը չես գնի փողով» և այլն), փաստագրական ֆիլմերի («Բարի գալուստ ապագա», «Միավորված քաղաքներ»՝ BBC արտադրության, «Դրախտ կամ մոռացություն», «Ընտրությունը մերն է») և բազմաթիվ հարցազրույցների (որոնցից առավել հայտնի է Լարրի Քինգի հետ հարցազրույցը 1970-ականներին) մեջ։ Որոշ գաղափարներ վիզուալ ներկայացվել են «Քաղաքներ ծովում»  և «Ինքնաբուխ կառուցվածքներ» կինոֆիլմերում։

Ամբողջ աշխարհում ստեղծվել են մասնաճյուղեր, որոնք վերահսկվում, աջակցվում և զարգանում են «Վեներա նախագծի» ակտիվիստների կողմից։ ԱՊՀ-ի երկրների տարածքում տեղական հասարակական կազմակերպությունները կրում են «Ապագայի նախագծում» անվանումը: Դրանից բացի, նախագծին աջակցում է միջազգային լեզվաբանական թիմ՝ բարեկամեցողությամբ զբաղվելով հնարավոր մաքսիմալ թվով լեզուներով նյութերի թարգմանությամբ և սրբագրությամբ։

Կազմակերպության պաշտոնական կայքի այցելուները կարող են բազմաթիվ նյութեր՝ էլեկտրոնային գրքեր, բրյոշուրներ, ֆիլմեր, հարցազրույցների տեսագրություններ, պաստառներ, թռուցիկներ և այլն, ներբեռնել անվճար. դրանք տարածվում են CC BY-NC-N արտոնագրերի հիման վրա, ինչը թույլ է տալիս տվյալ ֆայլերի ազատ տարածումը, հնարավոր է դարձնում ծանոթանալու առաջադրվող գրականությանը, որոնք կոչված են օգնելու հասկանալ «Վեներա նախագծի» առաջադրած որոշ տեսանկյուններ (օրինակ՝ ընդհանուր իմաստաբանությանը վերաբերող), տեսնելու հաճախ տրվող հարցերի պատասխանները, այդ թվում՝ որևէ թեմայի վերաբերյալ նախագծի և այլ հեղինակաների (հասարակական միությունների) կայացրած որոշումների համեմատությունները:

«Վեներա նախագծի» շրջանակներում արդեն մշակված կոնկրետ տեխնոլոգիաների ուրվագծերը հրապարակելու առաջարկությունը Ժակ Ֆրեսկոն մերժում է՝ փաստարկելով դրա առևտրայնացման հնարավորությունը, քանի որ, ըստ նրա, առաջարկվող քաղաքներում ապրելու հարմարավետության ցուցանիշը չափազանց բարձր է և արդի դրամական համակարգում դա կհանգեցնի վարձակալման վճարների բարձր արժեքի:

<<Մեզ համար դժվար է պատասխանել դիզայներական զարգացումների, արևային վահանակների կամ ապագայի տրանսպորտի վերաբերյալ հարցերին, դրանք ազատ ձեռնարկատիրական համակարգին բնորոշ հարցեր են: Մենք մանրամասներով չենք կիսվում նրանց հետ, քանի որ մարդիկ կարող ենք չարաշահել դրանք կամ արտոնագիր ձեռք բերել, այդժամ նրանք կսեփականացնեն մեր նախագիծը, և մենք ոչինչ չենք կարող կառուցել: Այդ պատճառով, մենք ներկայացնում ենք ընդհանուր մոդելը՝ առանց դետալների:>>

Արդյունքում՝ դեռևս հնարավորություններ չկան առավել մանրամասն ծանոթանալու նախագծին, բացի նկարագրականից և ցուցադրականից։

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: