Վեներա նախագիծ

«Ապագայի նախագծում» շարժման պաշտոնական վեբ-կայքում հրապարակված են «Վեներա նախագծի» հետևյալ նպատակները՝

  • Երկիր մոլորակի բնական ռեսուրսների՝ որպես մարդկության սեփականություն, համաշխարհային ճանաչում
  • Մարդկանց բաժանող արհեստական սահմանների վերացում
  • Առանձին երկրների դրամահեն ազգային տնտեսությունից անցում դեպի համաշխարհային ռեսուրսահեն
  • Աշխարհի բնակչության թվաքանակի կայունացում կրթական մակարդակի բարձրացման և ծնելիության կամավոր վերահսկողության միջոցով
  • Շրջակա միջավայրի վերականգնում
  • Քաղաքների, տրանսպորտային համակարգերի վերակառուցում, գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկություններում էներգախնայողություն, բոլոր մարդկանց կարիքները բավարարող էկոլոգիապես մաքուր համակարգեր
  • Աստիճանական քայլերով, բայց լիովին հրաժարում կառավարման այնպիսի ձևերից, ինչպիսիք են կորպորացիաները և կառավարությունները (տեղական, ազգային կամ վերազգային)
  • Տեխնոլոգիաների փոխանակում և կիրառում՝ ի շահ բոլոր ազգերի
  • Մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրների մշակում և օգտագործում
  • Միայն ամենաբարձր որակի արտադրանքի արտադրություն ամբողջ աշխարհի մարդկանց համար (օրինակ՝ նախատեսելի մաշվածության հայեցակարգի մերժման միջոցով)
  • Շինարարական ցանկացած խոշոր նախագծերի նախնական հետազոտում՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների բացահայտման համար
  • Մարդկանց ստեղծագործական պոտենցիալի և ստեղծագործական հենքի՝ իրենց բոլոր դրսևորումներով, խթանում;
  • Անցյալի մնացորդներից (նացիոնալիզմ, ֆանատիզմ) և նախապաշարմունքներից ազատում Երկրի բնակչության կրթական մակարդակի բարձրացմամբ
  • Էլիտարության, այդ թվում՝ տեխնիկական, ցանկացած տեսակի վերացում
  • Մեթոդաբանությունների մշակում գիտական հետազոտությունների, այլ ոչ թե պատահականությունների միջոցով.
  • Հաղորդակցման նոր լեզվի ստեղծում շրջապատող մարդկանց հետ մտերմանալու նպատակով (տես՝ Ընդհանուր իմաստաբանություն)
  • Մարդկանց ապահովում ոչ միայն կենսական անհրաժեշտություններով, այլ նաև առաջադրանքների օգնությամբ անհատականությունների կրթում, մարդկային մտքի խթանում
  • Մարդկանց հուզական և մտավոր նախապատրաստում սպասվող փոփոխություններին։

Ծրագրերի իրականացման տեմպը կապված է ֆինանսական ռեսուրսների հետ, հատկապես նախագծի իրագործման վաղ փուլերում, ինչպես նաև՝ նախագծի մասին լավ տեղեկացված մարդկանց քանակից։ Ենթադրվում է, որ համակիրների թվի աճը թույլ կտա անցում կատարել հասարակական նոր մոդելի ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն ճանապարհով:

Արաջին փուլ

Առաջին փուլը համընկնում է հանրությանը «Վեներա նախագծին» տեղեկացնելու հետ։ Այն արդեն մասամբ իրագործված է։ Նախագծի մասին տեղեկություններ տարածելու նպատակով թողարկվել են տեսաերիզներ, բրյոշուրներ, թռուցիկներ, պաստառներ, «Այն լավագույնը, որը չես գնի փողով» գիրքը (անգլ.՝ The Best That Money Can’t Buy), անվճար հեռահար ուսուցման հնարավորություններ են ստեղծվել։ Թարգմանիչ-կամավորականների միջազգային թիմը 2013 թվականի սկզբին հիմնական կայքը թարգմանեց երեսուն լեզուներով; Որոշ նյութեր, օրինակ «Դրախտ կամ մոռացություն» և «Ընտրությունը մերն է» ֆիլմերը արդեն թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով։ Ժակ Ֆրեսկոյի և Ռոքսաննա Մեդոուզի կողմից նախագծի շնորհանդեսի շրջանակներում ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենուս քաղաքում տասը հա մակերես զբաղեցնող հետազոտական կենտրոն կառուցվեց։ Յուրաքանչյուր շաբաթ օր կենտրոնում այցելուների համար կազմակերպվում են կանոնավոր տուրեր: «Վեներա նախագծի» առաջ քաշած էներգետիկական, տրանսպորտային և շինարարական տեխնոլոգիաները իրենց ընթացիկ ձևի մեջ չեն ներկայացվում, ինչը բացատրվում է դրանք իրագործելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությամբ։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու դրանց մոդելների (մակետների) հետ, հարցեր տալու Ժակ Ֆրեսկոյին և Ռոքսանա Մեդոուզին:

Երկրորդ փուլ

2016 թվականի հունվարի 23-ին իրականացվեց նախագծի երկրորդ փուլը՝ ավարտին հասցվեց լիամետրաժ «Ընտրությունը մերն է» ֆիլմը, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է վառ ու հստակ ցույց տար, թե ինչպես պետք է աշխատեն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարությունները և ի ցույց դներ մարդկային հասարակության այն մոդելը, որում մարդը, բնությունը և տեխնոլոգիաները գոյակցում և զարգանում են կայուն, մշտական և դինամիկ հավասարակշռության պայմաններում։ Ֆիլմը, ըստ Ժակ Ֆրեսկոյի, հանդիսատեսի մոտ պետք է արթնացնի լավատեսական ակնկալիքներ ապագայի հասարակության խաղաղ գոյակցության վերաբերյալ. այստեղ ողջ մարդկությունը ներկայանում է որպես Երկիր մոլորակի մեկ ընտանիք:

Երրորդ փուլ

Փորձարարական հետազոտական քաղաքի ստեղծում, որը նախատեսվում է կառուցել հավաքագրված նվիրատվությունների և նախապես ստեղծված ապրանքների վաճառքից գոյացած միջոցների հաշվին։ Քաղաքում պետք է փորձարկվեն նոր տեխնիկական և հասարակական գաղափարներ. դա հնարավորություն կտա տեսնելու դրանց պրակտիկ մարմնավորումը և դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա։ Ենթադրվում է, որ մի քանի քաղաքներ կդառնան անցումային ժամանակաշրջանի բաղկացուցիչ մասը և էվոլյուցիոն զարգացմամբ կիսակոոպերատիվ դրամահեն հասարակությունից անցում կկատարեն դեպի տնտեսության ռեսուրսահեն մոդելին։

Չորրորդ փուլ

Այն բանից հետո, երբ փորձարարական հետազոտական քաղաքը կառուցված կլինի, կպլանավորվի նաև թեմատիկ այգու վրա կատարվելիք աշխատանքը, որը պետք է զվարճացնի և, միաժամանակ, տեղեկացնի այցելուներին մարդկային վարքի տեսակների, ինչպես նաև՝ դրանց հանդեպ շրջակա միջավայրի արձագանքի մասին։ Պայմաններ կստեղծվեն շրջակա միջավայրը չաղտոտող Al-ինտեգրված շրջանառու-քաղաքների, տների, տրանսպորտային համակարգերի կառուցման, ինչպես նաև՝ համակարգչային և այլ տեխնոլոգիաների նոր մակարդակի մշակման համար, որոնք կարճ ժամանակում կնպաստեն մոլորակի ողջ բնակչության կյանքի բարելավմանը:

Կապը «Ժամանակի ոգի»շարժման հետ

«Վեներա նախագիծը» լայն ճանաչում ձեռք բերեց 2008 թվականին «Ժամանակի ոգի. Հավելված» և «Ժամանակի ոգի. Հաջորդ քայլ» ֆիլմերի միջոցով։ Արդեն 2011 թվականից «Վեներա նախագիծը» հանդես է գալիս «Ժամանակի ոգի» շարժումից անջատ և հայտարարում է նախագծի և շարժման՝ միմյանցից անկախ լինելու մասին.սա այն պատճառով, որ «Ժամանակի ոգի» շարժումը, Պիտեր Ժոզեֆի գլխավորությամբ, ուշադրություն չի դարձնում «Վեներա նախագիծի» կարիքներին և չի արտացոլում վերջինիս զարգացման ուղղությունները:

Քննադատություն

Թեպետ շատ հարցերի պատասխաններ տրվում են կազմակերպության պաշտոնական վեբ-կայքում (տե՛ս հաճախ տրվող հարցերի բաժինը՝), ինչպես նաև տեսանյութերում, «Վեներա նախագիծը» չունի հետևյալ հարցերի շուրջ աշխատանքեր կամ հետազոտություններ՝

  • Ինչպե՞ս պետք է գործնականում ապահովվի «Վեներա նախագծի» բոլոր առաջարկների իրականացումը՝ հաշվի առնելով առկա իրողությունը և սահմանափակումները։
  • Ի՞նչ նոր խնդիրներ կբերի «Վեներա նախագծի» ներդրումները և ռեսուրսահեն տնտեսության անցումը, ինչպես են դրանք հաշվարկված առաջարկվող հայեցակարգի շրջանակներում։

Առաջարկվող հայեցակարգի հստակության բացակայության պատճառով բավականին դժվար է դրա հերքելիությունը, ինչը այն դուրս է բերում գիտական բանավեճի շրջանակներից։ Չկան տվյալներ հայեցակարգի հիմնավորված լինելու վերաբերյալ սոցիոլոգիական, հոգեբանական և տնտեսական անկախ հետազոտությունների մասին, բայց «Վեներա նախագծի» կողմնակիցները պնդում են, որ այն գիտական հենք ունի:

Նախագծի ուտոպիզմ

Ըստ որոշ մարքսիստների, «Վեներա նախագիծը» համարվում է «21-րդ դարի ուտոպիական սոցիալիզմ»: Նրանց կարծիքով, Ֆրեսկոն ընդունում է ժամանակակից տնտեսության ճգնաժամի անխուսափելիությունը, բայց ճգնաճամը հաղթահարելու ուղին Ժակ Ֆրեսկոն տեսնում է դրամային համակարգի ոչնչացման մեջ։ Ըստ էության, արտադրության միջոցների հաշվին առաջարկվում է մասնավոր սեփականության այլընտրանքային տարբերակը։ Ենթադրվում է, որ լուսավորվելու արդյունքում մարդիկ գիտակցաբար կգնան դրան։ Նախագծի՝ ուտոպիական լինելու կողմանակիցների կարծիքով «Վեներա նախագիծը» տնտեսական հիմնավորվածություն չունի, չի առաջարկում «ճգնաժամից դուրս գալու հստակ ճանապարհներ», միայն կարծում է, որ «Վեներա նախագծի» իրագործումից հետո ճգնաժամեր չեն լինի, քանի որ կանհետանան ճգնաժամեր ծնող հանգամանքերը։ Իրականում Ֆրեսկոն ենթադրում է տնտեսության մեջ դրամի գիտակցական ժխտում։ Բայց այդ գիտակցական ժխտումը համարվում է միայն այլընտրանքային գործողություն, այլ ոչ թե՝ օրինաչափ և անխուսափելի։ «Սա հենց այն եզրակացությունն է, որի վրա հիմնված է ողջ տեսական մասը և հենց որի պատճառով էլ հայեցակարգը կփլուզվի՝ ինչպես հյուղակը ջրհեղեղից»:

Նիկոլինա Օլսեն-Ռուլը Ապագայի հետազոտությունների Կոպենհագենյան ինստիտուտի  համար գրած աշխատության մեջ ընդգծում է հետևյալը՝

Մարդկանց մեծ մասին համար նախագծի սկզբունքները հնչում են որպես անհասանելի ուտոպիա, սակայն եթե դուք իմանաք «Վեներա նախագծի» մասին, դուք զարմանալիորեն մեծ քանակությամբ գիտական հիմք ունեցող արգումենտներ կհայտնաբերեք, որոնք հնարավորությունների մի ողջ աշխարհ կբացահայտեն:

Մորթեն Գրանբորգը, դարձյալ Ապագայի հետազոտությունների Կոպենհագենյան ինստիտուտից, նշում՝

Հնարավոր է, որ «ուտոպիա» բառի արդի մեկնաբանումը որպես մեղադրանք է հնչում է, երբ պոլիմատ և ֆուտուրիստ Ժակ Ֆրեսկոն ասում է, թե… ինքը չի ցանկանում իր ողջ կյանքի աշխատանքը՝ «Վեներա նախագիծը» համարել ուտոպիա: Ամեն դեպքում, ապագայի հասարակության այդ ֆանտաստիկ գաղափարը պարունակում է ուտոպիան բնորոշող բազմաթիվ բնութագրիչներ: Ուտոպիա բառը երկակի նշանակություն ունի՝ հունարենից այն թարգմանվում է որպես «լավ տեղ », ինչպես նաև՝« գոյություն չունեցող տեղ»: «Լավ տեղը» հենց այն է, որն իրականություն դարձնելու համար իր կյանքն է նվիրել և ինչի համար պայքարում է Ժակ Ֆրեսկոն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: