Մայր պլատա

 Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :

 


  Այս նկարում.
1-  վիդեոքարտի միացման բնիկ
2-  PSI բնիկ
3-  SATA բնիկ
4- չիփսետի բնիկներ
5-  սոկետ
6-  օպերատիվ հիշողության բնիկ

 

Վիդեոքարտի միացման բնիկ
Այդ բնիկները ըստ մայր պլատայի թողարկման լինում են տարբեր : Նրանց անվանում են PCI Express

  Լինում են PSIe x1, x4, x8, x16 :
 Ըստ բնիկների վիդեոքարտերը նույնպես լինում են տարբեր :

 

PSI բնիկներ

   PSI բնիկները ունիվերսալ բնիկներ են : Դրանցից միանում են մի շարք տարբեր սարքեր , ձայնային քարտեր , մոդեմներ , wifi — ադապտերներ , ինտերնետի LAN քարտեր , TV տյուներ և այլն : Վերջին ժամանակների մայր պլատաների վրա լինում են PSI miniբնիկներ , որոնք տեսքով նույնն են միայն կարճ են :
Ըստ դրա PSI սարքերն նույնպես լինում են 2 տիպի :

 

SATA բնիկներ
SATA բնիկներից հիմնականում միացնում են կոշտ սկավառակը և DVD լազերային սկավառակի սարքը : SATA միակցիչները հին ATA միակցիչներից տարբերվում են արագ աշխատելով , ունեն 300 ՄԲ/վրկ ինֆորմացիա տեղափոխելու արագություն : Սրանք իրենց հերթին լինում են 2 տիպի SATA1  և  SATA2 :

 

Չիպսետ
Բառացի թարգմանած նշանակում է միկոսխեմաների հավաքածու : Այդ միկրոսխեմաները կառավարում են ամբողջ մայր պլատայի աշխատանքը : Հին պլատաներում եղել են 2 հատ չիպսետներ որոնք ունեցել են հարավային և հյուսիսային կամուրջներ , նոր պլատաների վրա հարավային կամուրջի դերը կատարում է կենտրոնական պրոցեսորը :

 

Սոկետ
Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :  Օրինակ AMD ֆիրմայի կենտրոնական պրոցեսորի համար նախատեսված պլատայի վրա չի տեղադրվի  INTEL ֆիրմայի կողմից արտադրված կենտրոնական պրոցեսոր, և հակառակը : Նույն ֆիրմայի համար նախատեսված հին պլատայի վրա չի տեղադրվի նույն ֆիրմայի նոր թողարկման կենտրոնական պրոցեսոր :

 

Օպերատիվ հիշողության բնիկներ
Օպերատիվ հիշողության բնիկները օպերատիվ հիշողության պլատաները տեղադրելու համար է : Ինչպես օպերատիվ հիշողության պլատաներն են տարբեր այնպես էլ օպերատիվ հիշողության բնիկներն են լինում տարբեր : Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են 3 տիպի . DDR , DDR2 , DDR3 : Նրանց տարբերությունը արագ և դանդաղ աշխատելու մեջ է : Առաջին հայացքից բնիկին նայելով շատ դժվար է նրանց տարբերել : Այդ բնիկները մայր պլատայի վրա լինում են մի քանի հատ : Ավելի նպատակահարմար է տեղադրել օրինակ. 2 հատ 1ԳԲ չափի օպերատիվ հիշողության պլատա , քան 1 հատ 2ԳԲ :
Մայր պլատաները ունեն օպերատիվ հիշողության չափի հետ կապված սահմանափակումներ : Եթե այդ չափից մեծ չափի օպերատիվ հիշողության պլատա տեղադրեք , այն չի աշխատի : Մայր պլատայի հետ տրվող գրքում այդ չափը գրած է լինում :

 

Հետևի վահանակը
Մայր պլատայի հետևի վահանակին կան հետևյալ բնիկները.

1-  մկի մնացման բնիկ
2-  ստեղնաշարի միացման բնիկ
3-  COM բնիկ
4- մոնիտորի միացման բնիկ
5-  USB բնիկ
6-  ձայնային բնիկներ
7-  LPT բնիկ
8-  LAN բնիկ

Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա չկա LPT և COM բնիկներ , քանի որ այն համարվում է հնացած :  Այժմ նրանց տեղը օգտագործվում էն USB բնիկները : Եթե ունեք նոր համակարգիչ և պետք է նրան միացնեք LPT կամ COM բնիկով աշխատող սարք , ապա դա կարող եք անել անցումային սարքերի միջոցով : Նրանց մի ծայրը USB է մյուս ծայրը LPT կամ COM : Դրանք վաճառվում են խանութներում և թանկ չեն :

USB

USB բնիկները ինչպես նաև նրանցով աշխատող սարքերը լինում են տարբեր սերիաների :

  Նրանք էլ իրենց հերթին լինում են տարբեր տիպերի USB1 , USB2 , USB3 : Նրանք տարբերվում են աշխատանքի արագությամբ : Համատեղիությունը հետևյալն է.
USB2 սարքը կարելի է դնել USB2-3 բնիկների վրա : USB3 սարքը չի աշխատի USB1-2 բնիկների վրա :

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: