Համակարգչի կենտրոնական պրոցեսոր

Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի  բոլոր ինֆորմացիայի մշակումը  կատարում է նա :
Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ :
Տարբեր սերունդների պրոցեսորները ունեն տարբեր չափեր և ձևեր , դրա հետևանքրվ մայր պլատաների սոկետ բնիկները նույնպես լինում են տարբեր :

 

Հին սերնդի պրոցեսորների սոկետին միանալու ոտիկները գտնվում եին պրոցեսորի վրա : Նոր սերնդի պրոցեսորների միացման ոտիկները այնքան շատացան , որ նրանք տեղադրվում են մայր պլատայիսոկետ բնիկի վրա :
Պրոցեսորների հիմնական բնութագրերն են տակտային հաճախականությունը և ԿԵՇ ժամանակավոր հիշողությունը: Տարբեր սերունդների պրոցեսորների տարբերությունը հիմնականում դրանք են :
Որքան բարձր է տակտային հաճախականությունը(Մհց) այնքան արագ է պրոցեսորի աշխատանքը : Տակտը դա հերթական իմպոիլսի սկզբից մինջև հաջորդ իմպուլսի սկիզբը ընկած ժամանակահատվածն է :
ԿԵՇ հիշողությունը դա շատ արագ աշխատող հիշողություն է , որը ինտեգրացված է պրոցեսորի մեջ : Նա կատարում է բուֆերի դեր օպերատիվ հիշողության և պրոցեսորի միջև : Որքան բարձր է այդ հիշողության չափը այնքան մեծ քանակի ինֆորմացիա է անցնում պրոցեսորի միջով : ԿԵՇ հիշողությունները լինում են 3 տիպի L1, L2 , L3 :
Կենտրոնական պրոցեսորները կարող են ունենալ մի քանի միջուկ , որոնք գտնվում են նույն կաղապարի մեջ : Մի քանի միջուկի առկայությունը հեշտացնում է պրոցեսորի կողմից միանգամից մի քանի աշխատանք կատարելու պրոցեսը : Բայց դա չի նշանակում , որ միջուկների շատանալը մեկը-մեկի ավելացնում է համակարգչի արագությունը : Որոշ խնդիրների լուծման համար լինում է նաև հակառակը : Դա կախված է նրանից , թե տվյալ խնդիրը հնարավորություն ունի մի քանի հոսքով կատարվելու , թե ոչ :
Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի : Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը : Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ , ապա պրոցեսորը  8×2 = 16 կարգանի է : Եթե 4 ապա 32 :
Պրոցեսորները հիմնականում արտադրվում են 2 ֆիրմաների կողմից : Intel և AMD :
Intel -ի կողմից արտադրվում է Pentium և կտրված ԿԵՇ — ով Pentium Celeron մոդելի պրոցեսորներ :
AMD — ֆիրմայի կողմից Athlon և կտրված ԿԵՇ — ով Duron մոդելներ :

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: