Ժակ Ֆրեսկո

Ժակ Ֆրեսկոն ծնվել է 1916 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի Բրուկլին թաղամասում՝ սեֆարդների ընտանիքում․ մանկությունն անց է կացրել հայրենի քաղաքի փողոցներում։ Ֆրեսկոն սովորել է տեղի հանրակրթական դպրոցում։ Իր իսկ խոսքերով՝ դեռևս մանուկ հասակից սկսեց հասկանալ, որ պետք է մտածել գլոբալ․ դրա վրա շատ դեպքերում ազդում էր պապը։ Դպրոցական պարապմունքներից մեկի ժամանակ Ժակը հրաժարվեց ԱՄՆ դրոշին ավանդական երդում տալ՝ իր վարքը բացատրելով հետևյալ կերպ․

<< Ես երդում չեմ տա միայն մի ազգի դրոշի, որովհետև մենք պարտական ենք այն մարդկանց, որոնք ապրել են նախկինում և որոնք այնքան բան են արել մեզ բոլորիս համար։ Նրանց թվում են ներկայացուցիչներ յուրաքանչյուր ազգից։ Ես նախընտրում եմ հավատարմության երդում տալ Երկիր մոլորակին և նրա վրա՝ ամեն կենդանի բանի: >>

Որպես պատիժ ուսուցչուհին նրան տարավ տնօրենի աշխատասենյակ։ ԱՄՆ պատմությանն իր վերաբերմունքի մասին հարցին Ֆրեսկոն պատասխանեց, որ «այն ավելի շատ պրոպագանդայի է նման, քան պատմության»։ Արդյունքում տնօրենը թույլ տվեց Ժակին ինքնուրույն պարապել այն պայմանով, որ նա ամեն շաբաթ իրեն կզեկուցի, թե ինչ է սովորել։ Մոտ երկու տարի անց դպրոցի տնօրենը մահացավ, և Ժակը զրկվեց իրեն տրված առավելություններից։ Այդ ժամանակ՝ 12 տարեկանում, նա հեռացավ դպրոցից։

Ժակն սկսեց հետաքրքրվել ինքնաթիռներով, ձգտում էր հասկանալ դրանց շարժման սկզբունքը։ 1929 թվականին նրան հաջողվեց հայտնվել օդանավակայանում․ Ժակը ժամերով քայլում էր այնտեղ, սակայն ինքնաթիռների սահմանափակ հասանելիությունը միայն սրեց նրա ցանկությունը՝ որքան հնարավոր է շատ բան իմանալ օդային այդ տրանսպորտի մասին։

14 տարեկանում՝ Մեծ ճգնաժամի ժամանակ, Ֆրեսկոն հեռացավ տնից, սկսեց ճանապարհորդել ավտոստոպով։

1931 թվականին Ժակ Ֆրեսկոն պատիվ ունեցավ հյուրընկալելու Ալբերտ Այնշտայնին, ում հետ խոսակցությունը Ժակը հիշում է տարիներ շարունակ։ 1934 թվականին՝ 18 տարեկանում, Ժակն սկսեց պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել դիզայնով՝ նախագծելով ինքնաթիռի թևի ամրացման նոր մեթոդ։

1939-1940 թվականներին Ժակ Ֆրեսկոն Տաումոտու արշիպելագում էր, որտեղ շփվում էր տեղաբնակների հետ․

<<Ինձ համար ամենակարևորն այն էր, թե ինչպես են այս մարդիկ իրենց մեջ բաշխում իրենց ռեսուրսները․ դա բառացիորեն բացեց աչքերս։ Հենց այդ ժամանակ ես գիտակցեցի, թե որքան աղետալի կարող են լինել դեֆիցիտի հետևանքները և որքան է դա ազդում մարդկանց վարքի և նրանց արժեքների ձևավորման վրա։ Կղզում ձկնորսությունից հետո տեղացիներն ուղղակի բաժանում էին ավարը բոլորին։ Այնքան ձուկ կար, որ այն բոլորին էլ բավականացնում էր, նույնիսկ ավելի շատ էր։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ այս կամ այն պատճառով հնարավորություն չկա կերակրել մի ամբողջ ցեղ։ Այդ դեպքում մարդկային վարքը կտրուկ փոխվում է․ նրանք սկսում են թաքցնել ուտելիքը, գողանալ, խաբել և նույնիսկ կռվել։>>

Ֆրեսկոյի խոսքերով նա սկսել է աշխատել Douglas Aircraft ընկերությունում 1939 թվականին՝ ներկայացնելով թռչող թևերի, սկավառակի ձև ունեցող ինքնաթիռների այլընտրանքային դիզայններ, որոնք իր կողմից մշակվել էին 1930-ական թվականներին․ ավիացիոն թևերի համար չսառող էլեկտրաստատիկ սարքավորումներ, նոր տիպի անիվներ, որոնք հնարավորություն էին տալիս պահպանել ռեզինը՝ վայրէջքի ժամանակ շփումը նվազագույնի հասցնելու շնորհիվ, ինչպես նաև հարյուրավոր այլ աերոդինամիկ համակարգեր, որոնց թվում էին նաև ինքնաթիռի անվտանգության համակարգի նախագծեր։ Նրա որոշ գծագրեր մերժվեցին գործնական չլինելու պատճառաբանությամբ։ Ֆրեսկոն հեռացավ ընկերությունից «նախագծման շուրջ ունեցած տարաձայնությունների» պատճառով։

1942 թվականին Ժակ Ֆրեսկոն ծառայեց ԱՄՆ բանակում։ Օհայո նահանգի Ուիլբուր Ռայթ դաշտի մոտ գտնվող ավիաբազայի մշակումների բաժանմունքում ստանձնել էր տեխնիկական նախագծման պարտականությունները։ Նրա կողմից նախագծված մոդելներից մեկը «փոփոխական ճկվածքի արմատական թևն» էր, որի օգնությամբ օդաչուն կարող էր կարգավորել թևի հաստությունը՝ բարձրություն հավաքելու և հետագա թռիչքի ժամանակ։ Նախագծումն արտոնագրվեց և կիրառվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Չնայած հաջողությանը՝ Ֆրեսկոն չցանկացավ զինվորական դառնալ և թողեց ծառայությունը։

Ժակ Ֆրեսկոյի գաղափարների վրա մեծ ազդեցություն ունեցավ «Մանհեթենյան նախագիծը»։ Նա հաշվարկեց, որ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանն ուղղված ուժերն ու ռեսուրսներն կարող էին ուղղվել կյանքի որակի բարելավմանը և մարդու ու բնության սիմբիոտիկ կապի օպտիմալ ձեռքբերմանը։

Նա սկսեց իր առաջին լուրջ նախագիծը տրենդային տունը

Jacque_Fresco_and_Earl_W._Muntz_(1947)

Ֆրեսկոն համագործակցում էր Էրլ Մյունցի հետ ցածր արժեք ունեցող բնակատեղի նախագծելու նպատակով։ Գարի Ջիարետոյի և Էլի Կատրանի հետ համատեղ ստեղծվեց դիզայն, որը 1948 թվականին վերածվեց նախագծային տան՝ կառուցված առավելապես ալյումինից և ապակուց։ «Տրենդային տունը» (անգլ.՝ Trend Home) Հոլիվուդում՝ Warner Bros. ստուդիայում 3 ամիս շարունակ ցուցադրվում էր բոլոր ցանկացողներին։ Ցուցադրությունից ստացված հասույթը փոխանցվեց «Քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման միությանը» (անգլ.՝ Cancer Prevention Society)։ «Տրենդային տունը» դաշնային ֆինանսավորման կարիք ուներ, սակայն նախագծի ֆինանսավորման հայցը մերժվեց։

1940-ական թվականների վերջում Ժակ Ֆրեսկոն դարձավ Լոս Անջելեսում իր իսկ կողմից ստեղծված գիտահետազոտական լաբորատորիաների (անգլ.՝ Scientific Research Laboratories) տնօրենը։ Այստեղ նա դասախոսություններ էր կարդում, տեխնիկական գծագրումներ կատարում, հետազոտում էր, հայտնաբերում և հանդես էր գալիս որպես գիտական խորհրդատու։ 1955 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով Ֆրեսկոն հեռացավ Կալիֆորնիայից այն բանից հետո, երբ լաբորատորիան քանդվեց՝ որպեսզի կառուցվի I-5 երթուղին։

1950-ական թվականներին Ժակ Ֆրեսկոն հաստատվեց Մայամիում։ Սկսեց զբաղվել բիզնեսով՝ որպես հոգեբանական խորհրդատու՝ այդ բնագավառում չունենալով համապատասխան կրթություն։ «Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի» կողմից հնչեցված քննադատություններից հետո Ֆրեսկոն դադարեցրեց իր գործունեությունը։

Այդ ժամանակ Ժակը հատուկ մտնում էր ազգայնական կազմակերպություններ՝ որպեսզի ստուգի մարդկանց համոզմունքների և վարքի փոփոխման հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ նա մտավ տեղի կու-կլուքս-կլան և White Citizens’ Council կենտրոնացված կազմակերպություն՝ փորձելով փոխել տվյալ կազմակերպությունների անդամների հայացքները ռասիզմի վերաբերյալ։

Մայամիում Ֆրեսկոն արտոնագրեց շրջաբերական քաղաքի դիզայնը։ Ժակի խոսքերով՝ հենց ատամնանիվը նրան ստիպեց մտածել այդպիսի նախագծման մասին։ Alcoa և Major Realty կազմակերպություններում աշխատում էր որպես արդյունաբերական դիզայներ։ 1961 թվականին Պիետրո Բելուսկիի և Ֆրեդերիկ Վայսի հետՖրեսկոն սկսում է զբաղվել «Սենդվիչ-տուն» նախագծով (անգլ.՝ Sandwich House)։ Մեծամասամբ կառուցված լինելով հավաքական բաղադրամասերից և ալյումինից՝ այդպիսի տունը վաճառվում էր 2950 ամերիկյան դոլարով կամ 7500 դոլարով՝ ներքին բոլոր հարմարություններով։ Այդ ժամանակաշրջանում Ֆրեսկոն ֆինանսավորում էր իր նախագծերը սեփական Jacque Fresco Enterprises ընկերության հաշվին, որը զբաղվում էր ալյումինե հավաքական կոնստրուկցիաների դիզայնով։

1955-1965 թվականներին Ժակ Ֆրեսկոն իր սոցիալական գաղափարներն անվանում էր «Ամերիկանա նախագիծ» (անգլ.՝ Project Americana)։

Ժակ Ֆրեսկոն կազմավորեց Սոցիոկիբերնետիկա ընկերությունը, որը, ըստ Ժակի տված հարցազրույցի, ուներ 250 անդամ։ Մայամի Բիչ և Կորալ Գեյբլզ քաղաքներում դասախոսություններ էր կարդում։ Ֆրեսկոն տեղեկացնում էր կազմակերպության մասին՝ դասընթացներ անցկացնելով համալսարաններում և հայտնվելով ռադիոյում և հեռուստատեսությամբ։ Սոցիոկիբերրնետիկան արդյունքում վերակազմավորվեց․ մեկ ուրիշ վայրում՝ ՖլորիդայիՎենուս քաղաքում, հողակտոր ձեռք բերվեց, որտեղ Ժակը կառուցեց իր տունը և հետազոտական կենտրոն։

Սոցիոկիբերնետիկա ընկերությունն արդյունքում դարձավ «Վեներա նախագծի» նախանշանակը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: