Իլոն Մասկ 1

Կենսագրություն և Կարիերա

Մաս 1

Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան 65f6cd076a60aca18ad6acefd2bd310f_GenericՀանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի 28-ին,։ Մայրը՝ Մեյ Մասկը, կանադա-անգլիացի հայտնի մոդել և սննդագետ (դիետոլոգ) է, իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը, Հարավաֆրիկայում ծնված անգլիացի էլեկտրական և մեխանիկական ճարտարագետ էր։ Իլոնը նրանց առաջին զավակն էր, իսկ նրանից հետո ծնողները ունեցել են մեկ տղա՝ Քիմբալ Մասկ, և մեկ աղջիկ՝ Թոսկա Մասկ ։ Նրա հայրական տատիկը եղել է բրիտանացի, նա նաև ունի Փենսիլվանիա Հոլանդական ծագում : Նրա մայրական պապը ամերիկացի էր, Մինեսոտա քաղաքից : 1980-ին ծնողների բաժանվելուց հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, իրենց Պրետորիայի արվարձաններում: Մանկուց նա սիրում էր կարդալ: Իլոնը օրական մոտ տասը ժամ էր տրամադրում հանրագիտարաններին: 10 տարեկանում նրա մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագել: 12 տարեկանում Իլոնը ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և դրանով ինքնուրույն սովորում է ծրագրավորել, և ի վերջո գրում է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով։ Խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց. 16 տարեկանում եղբոր հետ որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։

Մասկը ավարտել է Pretoria Boys High School- ը:220px-PBHS-facade Դառնալով 17 տարեկան՝ Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, սակայն մտածում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերել նախ լինելով Կանադայի քաղաքացի։ Մոր միջոցով Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելով՝ մեկնում է Կանադա։

17 տարեկանում ընդունվում է Queens-University-4Օնտարիոյի Քուին համալսարան։ Երկու տարի այնտեղ սովորելուց հետո Մասկը փոխադրվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ սովորել է ֆիզիկա, և նաև բիզնեսի աստիճան ձեռք բերել Վորթոն համալսարանից։ Եվս մեկ տարի անցկացրել է Փենսիլվանիայի համալսարանում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։

1995-ին, 24 տարեկան հասակում, ընդունվում է Ստենֆորդ համալսարանի կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, սակայն երկու

stan-curtain.jpg

օրից դուրս է գալիս, որպեսզի զբաղվի համացանցի, վերականգնվող էներգիայի և տիեզերքի ոլորտների գործարարությամբ։ 2002 թվականին նա դարձավ ԱՄՆ քաղաքացի:

  Կարիերա

Զիփ2

1995 թվականին, Մասկը և եղբայրը՝ Քիմբալը, 28000 ԱՄՆ դոլարով, որը վերձրել էին իրենց հորից, ստեղծեցին Զիփ2: Ընկերությունը մշակում էր ինտերնետային «քաղաքային ուղեցույց» թերթի հրատարակչական ընկերության համար:©DesignisPlay_Zip2-300x271 Մասկը պայմանագրեր էր կնքել «Նյու Յորք Թայմսի» և «Chicago Tribune»-ի հետ, համոզելով տնօրենների խորհրդին` հրաժարվել CitySearch-ի հետ միաձուլման պլաններից: Զիփ2-ում աշխատելիս Մասկը ցանկանում էր գլխավոր տնօրեն դառնալ, սակայն վարչության անդամներից ոչ մեկը թույլ չէր տա: 1999 թվականի փետրվարին, Compaq-ը ձեռք բերեց Զիփ2-ը 307 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկացման և 34 միլիոմ ԱՄՆ դոլարի արժողությամբ բաժնետոմսերի դիմաց: Մասկը իր վաճառքի 7% բաժնեմասի դիմաց ստացավ 22 միլիոն ԱՄՆ դոլար:

X.com և ՓեյՓալ

1999 թվականի մարտին, Մասկը Զիփ2-ի վաճառքից ստացած գումարից հատկացնելով 10 միլիոն ԱՄՆ դոլար համահիմնադրեց X.com-ը: Մեկ տարի անց ընկերությունը միաձուլվեց Confinity-ի հետ, որն ուներ դրամական փոխանցման ծառայություն, PayPal անունով:

3.110

 Միաձուլված ընկերությունը կենտրոնացած էր ՓեյՓալ ծառայության վրա և 2001 թվականին այն վերանվանվեց PayPal: PayPal-ի վաղ աճը պայմանավորված էր հիմնականում հաջող մարքեթինգային արշավի միջոցով, որտեղ նոր հաճախորդներ հավաքագրվեցին, երբ ծառայության միջոցով

 

գումար ստացան: 2000 թվականի հոկտեմբերին Մասկը դուրս մնաց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից (նա մնացել էր խորհրդում), այլ ընկերության Без названияղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով, մասնավորապես PayPal-ի Յունիքսի վրա հիմնված ենթակառուցվածքը Մայքրոսոֆթ Վինդոուզին տեղափոխելու ցանկության պատճառով:

 2002 թվականի հոկտեմբերին Իբեյը ձեռք բերեց PayPal-ը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսերի դիմաց, որոնցից Մասկը ստացավ 165 միլիոն ԱՄՆ դոլար: Ընկերության խոշորագույն բաժնետեր Մասկին, ընկերությունը վաճառելուց առաջ պատկանում էր PayPal-ի բաժնետոմսերի 11.7%-ը:
2001 թվականին Մասկը պատկերացրեց «Մարս օազիս»; Մարսի վրա փորձարարական ջերմոցը տեղադրելու ծրագիր, որը նեռարում էր Մարսի ռեգոլիտի վրա աճող սննդամթերք: Այս քայլով նա փորձում էր վերականգնել հանրային շահագրգռվածությունը տիեզերական հետազոտության մեջ: 2001 թվականի հոկտեմբերին Մասկը Ջիմ Կանտրելի (աէրոզայնային պարագաների ֆիքսատոր) և Ադեո Ռեսսիի (քոլեջի ամենմոտ ընկեր) հետ մեկնում է Մոսկվա, որպեսզի գնեն «Դնեպր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ» որոնք կկարողանան բեռ ուղարկել տիեզերք: Խումբը հանդիպել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են NPO Lavochkin և Kosmotras: Սակայն, ըստ Կանտրելի, Մասկը համարվում էր նորեկ, և հետևաբար Ռուսաստանի գլխավոր դիզայներներից մեկը նրան ուշադրություն չդարձցրես, այդ իսկ պատճառով խումբը ստիպված եղավ վերադարնալ Միացյալ Նահանգներ դատարկ ձեռքով: 2002 թվականի փետրվարին խումբը վերադարձավ Ռուսաստան` երեք «Դնեպր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ» որոնելու նպատակով: Այս անգամ խումբը ներգրավեց Մայք Գրիֆինին, ով աշխատել է CIA-ի վենչուրային կապիտալում, In-Q-Tel-ում, ՆԱՍԱ-ի հրթիռային շարժման լաբորատորիայում և այդ ժամանակ լքում էր Orbital Sciences-ը՝ արբանյակներ և տիեզերանավեր ստեղծող ընկերությունը: Խումբը կրկին հանդիպեց Kosmotras հետ, և առաջարկվեց գնել մեկ հրթիռ `8 մլն ԱՄՆ դոլարով, սակայն Մասկը այդ առաջարկը համարեց չափազանց թանկ: Նա դուրս եկավ հանդիպումից: Մոսկվայից թռիչքի ժամանակ Մասկը հասկացավ, որ կարող է հիմնել մի ընկերություն, որը կարող է կառուցել մատչելի հրթիռներ: Նախկին Թեսլայի և ՍփեյսԷքսի ներդրող Սթիվ Ջուրվետոնիի խոսքերով, Մասկը հաշվարկել է, որ հրթիռի կառուցման համար հումքներն իրականում եղել են հրթիռի վաճառքի գնի միայն 3 տոկոսը: Ենթադրվում է, որ տեսականորեն կիրառելով ուղղահայաց ինտեգրումն ու ծրագրային ճարտարագիտության մոդուլային մոտեցումը, ՍփեյսԷքսը կարող է կրճատել գործարկման գինը տասը գործոնով և դեռևս ունենալ 70 տոկոս համախառն մարժա: Ի վերջո, Մասկը ավարտեց ՍփեյսԷքսի ստեղծումը` «ճշմարիտ տիեզերական քաղաքակրթությունը» ստեղծելու երկարաժամկետ նպատակով:
Մասկը 100 միլիոն ԱՄՆ դոլարով, 2002 թվականի մայիսին հիմնել է

1024px-Elon_Musk_gives_tour_for_President_Barack_Obama
Մասկը և նախագահ Բարակ Օբաման 2010 թվականի Falcon 9-ի մեկնարկային վայրում

Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաները կամ ՍփեյսԷքսը: Մասկը Կալիֆոռնիայի Hawthorne-ի գլխավոր գործադիր և տեխնիկական տնօրենն է: ՍփեյսԷքսն զարգացնում և արտադրում է տիեզերական տրանսպորտային միջոցներ` ուղղված հրթիռային տեխնոլոգիաների առաջխաղացմանը: Ընկերության առաջին հրթիռներն են The Falcon 1 և Falcon 9 , և առաջին տիեզերանավը Վիշապն է («Puff the Magic Dragon» ): Յոթ տարում ՍփեյԷքսը նախագծել է Falcon-ի գործարկման տրանսպորտային միջոցները և Dragon-ի բազմաֆունկցիոնալ տիեզերանավերը: 2008 թվականի սեպտեմբերին ՍփեյսԷքսի Falcon 1-ը առաջին մասնավորապես ֆինանսավորվող հեղուկ վառելիքով աշխատող հրթիռն էր, որ արբանյակ տեղադրեց Երկրի ուղեծրին: 2012 թվականի մայիսի 25-ին ՍփեյսԷքսի Վիշապը հասավ ՄՏԿ-ին, պատմության մեջ լինելով առաջին առևտրային ընկերությունը, որը տիեզերանավ ուղարկեց միջազգային տիեզերական կայան:

2006 թվականին, ՍփեյսԷքսը ՆԱՍԱ-ի կողմից պարգևատրվել է պայմանագրով, որպեսզի շարունակի ՍփեյսԷքսի Falcon 9 մեկնարկային հրթիռի և Վիշապ տիեզերանավի զարգացումն ու փորձարկումը, որպեսզի տեղափոխի բեռներ Միջազգային տիեզերական կայան: Կաղապար:Failed verification Պայմանագրին հաջորդեց 2008 թվականի դեկտեմբերի 23-ի ՆԱՍԱ-ի Առևտրային Պահուսների Ավելացման Ծառայության 1.6 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի պայմանագիրը: Ըստ պայմանագրի ՍփեյսԷքսը պետք է 12 չվերթ իրականացնի իր Falcon 9 հրթիռով և Վիշապ տիեզերանավը պետք է փոխարինի տիեզերական կայանի, ԱՄՆ-Space Shuttle-ը, որը 2011 թվականին ավարտել էր գործունեությունը: Տիեզերագնացների ուղեվորությունը դեպի տիեզերակայան վարվել էր բացառապես SOYUZ-ի կողմից, բայց ՍփեյսԷքսը այն երկու ընկերություններից մեկն է, որ պարգևատրվել է պայմանագրով ՆԱՍԱ-ի կողմից, որպես Commercial Crew Development ծրագիր, որը մինչև 2018 թվականը նախատեսված է զարգացնել ԱՄՆ-տիեզերագնաց տրանսպորտային հնարավորությունները: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ՍփեյսԷքսի Falcon հրթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել: Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ նման բարձրունք է ձեռք բերվել օրբիտալ հրթիռի կողմից և նշանակալի քայլ է վերականգնողական հրթիռների օգտագործման մեջ:Վայրէջք կատարող հրթիռների շնորհիվ, տիեզերքը ուսւմնասիրելը դառնում է բավական մատչելի: Այս առաջին փուլի վերականգնումը մի քանի անգամ կրկնվեց 2016 թվականին, վայրէջք կատարելով ինքնավար նավի վրա, օվկիանոսի վրա հիմնված վերականգնման պլատֆորմի վրա:

ՍփեյսԷքսը աշխարհում հրթիռային շարժիչների խոշորագույն մասնավոր արտադրողն է, ինչպես նաև հրթիռային շարժիչի համար ամենաբարձր հարվածային-քաշային հարաբերակցության ռեկորդի դափնեկիրը: ՍփեյսԷքսը արտադրել է ավելի քան 100 գործառնական Մերլին 1Դ շարժիչներ, ներկայումս իր քաշի համար աշխարհի ամենահզոր շարժիչը: Քաշի հարաբերակցության համեմատաբար մեծ ուժը թույլ է տալիս յուրաքանչյուր Մերլին 1Դ շարժիչին ուղղահայաց բարձրացնել 40 ընտանեկան մեքենաների չափ քաշ: Միասին, 9 Մերլին շարժիչները Falcon 9-ի առաջին փուլում արտադրում են 5,8-ից մինչեւ 6,7 ՄՆ (1,3-1,5 միլիոն ֆունտ) սեղմում, կախված բարձրությունից:

Մասկը ոգեշնչվել է Այզեկ Ազիմովի «Հիմնադրամի» շարքից և դիտարկում է տիեզերական հետազոտությունը որպես կարևոր քայլ մարդկային կյանքի գիտակցության պահպանման և ընդլայնման համար: Մասկը նշել է, որ բազմամոլորակային կյանքը կարող է ծառայել որպես խոչընդոտ մարդկության գոյատևման սպառնալիքների դեմ:

Աստերոիդները կամ սուպեր հրաբուխը կարող են մեզ ոչնչացնել, և մենք կանգնում ենք ռիսկի առջև. Մի ինժեներական վիրուս, անսպասելի միկրո սև խոռոչ ստեղծում, աղետալի գլոբալ տաքացում կամ որոշ անհայտ տեխնոլոգիա կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը. Մարդիկ միլիոնավոր տարիներ են զարգացել, բայց վերջին վաթսուն տարիների ընթացքում ատոմային զենքը մեզ ոչնչացնելու պոտենցիալ է ստեղծել: Հետագայում, մենք պետք է ընդլայնենք կյանքը այս կանաչ և կապույտ գնդակի սահմաններից դուրս, կամ ոչնչանանք:

Մասկի նպատակն է նվազեցնել տիեզերական տրանսպորտի ծախսը 10 գործոնով: 2011 թվականի հարցազրույցում նա ասել է, որ հույս ունի, որ մարդկանց կուղարկի Մարս 10-20 տարվա ընթացքում: Ashlee Vance-ի կենսագրության մեջ Մասկը հայտարարել է, որ ցանկանում է 2040 թվականին Մարսի վրա բնակավայր կառուցել, որի բնակչությունը կկազմի 80.000 մարդ: Մասկը հայտարարել է, որ Մարսի մթնոլորտը զուրկ է թթվածնից, և այդ պատճառով բոլոր փոխադրումները պետք է լինեն էլեկտրական (էլեկտրական մեքենաներ, էլեկտրական գնացքներ, Հիպերլուփ, էլեկտրական ինքնաթիռներ): ՍփեյսԷքսը մտադիր է արձակել Վիշապ տիեզերանավը 2018 թվականին Falcon Heavy-ի օգնությամբ, որպեսզի այն Մարսի վրա փափուկ հողատարածք ստեղծի, որը առաջին հերթին Մարսի վրա հետագա չվերթների համար է նախատեսված: Մասկը 2016 թվականի հունիսին հայտարարեց, որ ավելի մեծ Mars Colonial Transporter (MCT) տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքը նախատեսված է 2022 թվականին Կարմիր մոլորակ մեկնելու համար, որին հաջորդում է 2024 թվականի MCT-ին, որը օդաչու կունենա: 2016 թվականի սեպտեմբերին, Մասկը ներկայացրել է Մարսի ուսումնասիրման և բնակեցման իր ծրագրերի մանրամասները: 2016 թվականի դրությամբ Մասկին է պատկանում ՍփեյսԷքսի պահուստային ֆոնդի 54%-ը, որը համարժեք է քվեարկող բաժնետոմսերի 78%-ին:

ՍոլարՍիթի

  Մասկը նախնական հայեցակարգն և ֆինանսական կապիտալ է տրամադրել ՍոլարՍիթիի համար, որը 2006 թվականին հիմնադրել են իր զարմիկները Լինդոն և Փիթեր Ռիվը:. ՍոլարՍիթին այժմ Միացյալ Նահանգներում մեծությամբ երկրորդ արևային էներգիայի համակարգերի մատակարարն է:

austin-cheapest-solar-power.jpg

ՍոլարՍիթիի և Թեսլայի ֆինանսավորման պատճառը գլոբալ տաքացումն է: 2012 թվականինին Մասկը հայտարարեց, որ ՍոլարՍիթին և Թեսլան համագործակցում են էլեկտրական մարտկոցներ օգտագործելու համար, տանիքի արևի ազդեցությունը էներգետիկ ցանցին ուղելու համար, և այն կկգործի 2013 թվականին:

2014 թվականի հունիսի 17-ին Մասկը պատրաստվում էր Բուֆֆալոյում (Նյու Յորք) կառուցել, ՍոլարՍիթիի առաջադեմ արտադրամաս, որը կեռապատկեր Միացյալ Նահանգներում արևային ամենամեծ գործարանի չափը:1492536798563 Մասկը նշել է, որ գործարանը կլինի «աշխարհում ամենախոշոր արևային վահանակի արտադրամասերից մեկը», և հետագա տարիներին գործարանին կհետևեն ավելի մեծ գործարաններ:

2016 թվականի հունիսին Մասկի մեքենայի ընկերությունը, Թեսլան՝ պաշտոնապես ներկայացրեց ՍոլարՍիթիի ձեռքբերման առաջարկը:

ՕփենԱԻ

2015 թվականի դեկտեմբերին Իլոն Մասկը հայտարարեց OpenAI շահույթ չհետապնդող արհեստական բանականության (ԱԲ) հետազոտական ընկերության ստեղծման մասին: OpenAI,Elon-MuskOpenAI-ն նպատակ ունի զարգացնել արհեստական ընդհանուր բանականությունը այնպիսի ձևով, որն անվտանգ և օգտակար է մարդկությանը:

Դարձնելով արհեստական բանականությունը բոլորի համար հասանելի, OpenAI-ն ցանկանում է «խոչընդոտել խոշոր կորպորացիային, որոնք կարող են շատ ուժ ձեռք բերել, շահութաբերության գերակա հետախուզական համակարգեր ունենալով, ինչպես նաև կառավարությունները, որոնք կարող են օգտագործել ԱԲ-ն իշխանություն ձեռք բերելու և նույնիսկ իրենց քաղաքացիներին ճնշելու համար»:


Ես չնշեցի մի քանի իր աշխատանքներից, որտև նրա աշխատանքները այնքան շատ են։ Իսկ ես չեմ ուզենա ծանրաբեռնեմ նյուծը, բայց կնշեմ մնացած
աշխատանքները ,որոնք նա կատարել է և ուզում է կատարել։
<<Տեսլա, Հիպերլուփ, Օփենաի, Neuralink, The Boring Company։>> ՈՒմ հետաքրքրիր է խորհուրդ եմ տալիս նաել։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: