Իլոն Մասկ 2

Կարծիքներ և Անձնական կյանք

Մաս 2

Անձնական կյանք

Մասկին էր պատկանում Zr5aKM4SPyfgG0zSm5Kk28fWDCxxyvINgiR9eHihDpbCr6gQVjMcLaren F1 supercar-ը, որը նա վթարի էր ենթարկել: ախկինում նրան էր պատկանւմ նաև չեխական Aero L-39 ինքնաթիռը:
1994 թվականի Dassault Falcon 900 մոդելի ինքնաթիռը, որը օգտագործվել է «Շնորհակալություն ծխելու համար» ֆիլմում, պատկանւմ է Մասկին (N900SX): Ֆիլմում Մասկը իր ինքնաթիռի օդաչուն էր, և այնտեղ նա բացում է ինքնաթիռի դուռը Ռոբերտ Դուվալիի համար և ուղեկցում է Ահարոն Էքհարդին: Մասկին է պատկանում Wet Nellie-ն, Lotus Esprit-ը Ջեյմս Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմից: Նա նախատեսում է այն փոխակերպել ֆունկցիոնալ մեքենա-սուզանավի:
Մասկը ներկա է եղել «Այրվող մարդ» փառատոնին 2004 թվականին և ասել է, որ առաջին անգամ մտածել է ՍոլարՍիթիի գաղափարի մասին փառատոնում»:
Թոնսա Մասկը, Իլոնի քույրը, կինոռեժիսոր է: Նա Musk Entertainment-ի հիմնադիրն է և ստեղծել է տարբեր ֆիլմեր:
Մասկը հայտարարել է, որ ցանկանում է մահանալ Մարսի վրա:

Բարեգործություն

Մասկը Մասկ հիմնադրամի նախագահն է,որն իր բարեգործական ջանքերը կենտրոնացնում է աղետի գոտում արևային էներգիայի համակարգերի ապահովման վրա:2010 թվականին Մասկ

1492536798563

հիմնադրամը համագործակցել է ՍոլարՍիթիի հետ, 25 կվտ հզորությամբ արևային էլեկտրաէներգիայի համակարգի նվիրաբերմամբ, Քոդենիի (Ալաբամա) Հարավային Բեյի Համայնքային Միության (ՀԲՀՄ)

փոթորիկների պատասխանատու կենտրոնին: 2011 թվականի հուլիսին Մասկի հիմնադրամը 250,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Ճապոնիայի Սոման քաղաքում տեղի ունեցած արևային էներգիայի նախագծին, որը վերջերս ավերվել էր ցունամիից:
2014 թվականի հուլիսին Մասկին խնդրեցին Նիկոլա Տեսլայի թոռնիկ Վիլյամ Տերբոն և մուլտիպլիկատոր Մեթյու Իմանին` 8 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Ուորանդլյուֆի Tesla Science Center-ի կառուցման համար: Ի վերջո, Մասկը համաձայնվեց նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար նախագծին և խոստացավ թանգարանային կայարանում կառուցել Tesla Supercharger:
Մասկը 2015 թվականի հունվարին նվիրաբերեց 10 միլիոն ԱՄՆ դոլար Կյանքի ապագան ինստիտուտին` գլոբալ հետազոտական ​​ծրագիր իրականացնելու համար, որի նպատակը արհեստական բանականությունը ​​մարդկության համար ձեռնտու դարձնելն է:
2015 թվականի դրությամբ Մասկը X մրցանակային հիմնադրամի հովանավորն է և The Giving Pledge-ի ստորագրողը:

Ընտանիք

Մասկը հանդիպել է իր առաջին կնոջը` կանադացի գրող Ջասթին Վիլսոնին, երբ նրանք սովորում էին Օնտարիոյիmusk-riley-2 Թագուհու Համալսարանում: Նրանք ամուսնացան 2000 թվականին և բաժանվեցին 2008 թվականին:

Նրանց առաջին որդին, Նևադա Ալեքսանդր Մասկը, մահացել է անսպասելի մանկական մահվան սինդրոմից (SIDS) առաջին տասը շաբաթվա ընթացքում: Նրանք հետագայում 5 որդի են ունեցել վիտրո բեղմնավորման միջոցով ` երկվորյակներ 2004 թվականին, այնուհետեւ 2006 թվականին եռյակներ:

2008 թվականին Մասկը սկսեց հանդիպել Անգլիացի դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ, իսկ 2010 թվականին զույգը ամուսնացավ: 2012 թվականի հունվարին Մասկը հայտարարեց, որ ավարտել է իր չորս տարվա հարաբերությունը Ռայլիի հետ,թվիթելով ​​Ռայլիին, «Հիանալի չորս տարի էր, ես քեզ միշտ սիրելու եմ: Մի օր դու մեկին կերջանկացնես»: 2013 թվականի հուլիսին Մասկը և Ռայլին վերամիավորվեցին: 2014 թվականի դեկտեմբերին Մասկը երկրորդ անգամ ամուսնալուծությա հայտ ներկայացրեց, սակայն հայտը չեզոքացրեց: 2016 թվականի մարտին ամուսնալուծության դատավարությունը կրկին շարունակվեց, այս անգամ հայտ ներկայացնոզը Ռայլին էր: Ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվեց 2016 թվականի վերջում:

Կարծիքներ

Ճակատագիր և կրոն

Այն հարցին, թե արդյոք նա հավատում է, թե ինչ որ միջամտուտյուն է եղել մարդկության անցմանը մոլորակային տեսակնի, բացի ֆիզիկայից, Մասկը պատասխանեց.
Այո, ես հավատում եմ: Կարծու՞մ եմ, թե կա գերհզոր բանականություն որը կառուցել է մեզ շրջապատող միջավայրը: Կարծում եմ, հավանաբար ոչ, այն պատճառով, որ դուք հետո պետք է ասեք. «Որտեղի՞ց է գերհզոր բանականությունը առաջացել»:5b234f6039a37e2b455e337b8421aa5688a098e4_2880x1620 Այսպիսով, ինչ-որ հարցեր են առաջանում: Ես կարծում եմ, որ դա իսկապես կարելի է բացատրել ֆիզիկայի հիմնարար օրենքներով: Դուք գիտեք, որ դա պարզ տարրերից կազմված բարդ երևույթ է:
Մասկը հայտարարել է, որ չի աղոթում կամ երկրպագում որևէ մեկին, չնայած նախկինում աղոթել է նախքան կարևոր Falcon 1-ի մեկնարկը ` խնդրելով «ցանկացած լիցքի, որը լսում է օրհնի Falcon 1-ի թռիչքը »: Այն հարցին, թէ արդյոք նա հավատում է, որ «կրոնը և գիտությունը կարող են միասին գոյություն ունենալ», Մասկը պատասխանեց, «հավանաբար ոչ»:

Արտերկյա կյանք

Չնայած Մասկը կարծում է, որ «կա լավ հնարավորություն, որ այլ մոլորակները ունենան պարզ կյանք», նա նաև ինքն իրեն հարցնում է «արդյո՞ք կա այլ խելացի կյանք տիեզերքում »: Մասկը հետագայում պարզաբանեց իր «հույսը, որ տիեզերքում այլ խելացի կյանք գոյություն ունի » և հայտարարեց, որ դա «հավանաբար ավելի հավանական է, քան այդ կյանքի բացակայությունը, բայց դա ամբողջովին գուշակություն է»:
Մասկը նաև դիտարկել է սիմուլյացիայի վարկածը, որպես Ֆերմիյան պարադոքսի հնարավոր լուծում:n-MARS-SPACE-628x314.jpg
Ցանկացած նկատելի կյանքի բացակայությունը կարող է լինել փաստարկ, ի նպաստ մեր սիմուլյացիայի մեջ լինելուն: Ինչպես երբ խաղում եք արկածախնդրության խաղ, և դուք կարող եք տեսնել աստղերը ֆոնին, բայց դուք չեք կարող երբևէ այնտեղ հայտնվել: Եթե ​​դա սիմուլյացիա չէ, ապա գուցե մենք լաբորատորիայում ենք, եւ կա որոշ առաջադեմ խորթ քաղաքակրթություն, որը պարզապես հետաքրքրասիրությունից ելնելով դիտում է, թե ինչպես ենք մենք զարգանում, ինչպես բորբոսը կերակրի մեջ: Եթե նայեք մեր ներկայիս տեխնոլոգիական մակարդակին, ինչ-որ տարօրինակ բան պետք է տեղի ունենա քաղաքակրթություններին, և ես նկատի ունեմ տարօրինակ վատ ձևով: Կարող է գոյություն ունենալ բազմաթիվ ոչնչածված մեկ մոլորակային քաղաքակրթություններ:

Արհեստական բանականություն

Մասկը հաճախ է խոսում արհեստական ​​բանականության պոտենցիալ վտանգների մասին, հայտարարելով այն «մարդկային ռասայի գոյատևման ամենալուրջ սպառնալիքը»:hqdefault MIT AeroAstro Centennial Symposium-ի հարցազրույցի ժամանակ Մասկը արհեստական բանականությունը անվանել է «մարդկության ամենամեծ գոյապահպանական սպառնալիքը», նշելով «ես ավելի շատ հակված եմ մտածել, որ պետք է լինի որոշակի կարգավորիչ վերահսկողություն, գուցե ազգային և միջազգային մակարդակով, պարզապես համոզվելու համար, որ մենք շատ անմիտ բան չենք անում»: Մասկը նկարագրում է արհեստական բանականության ստեղծումը, որպես «դևի հրավեր»:
Չնայած դրան, Մասկը նախկինումhqdefault (1) ներդրում է կատարել DeepMind-ում, որը արհեստական բանականության ընկերության է և Vicarious-ում, որը աշխատում է մեքենայական բանականության բարելավման համար: 2015 թվականի հունվարին նա 10 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեց «Կյանքի ապագան» ինստիտուտին, որը կազմակերպում էր առաջավոր տեխնոլոգիաների առաջացման մարտահրավերները: Նա ՕփենԱԻ-ի համանախագահն է, որը շահույթ չհետապնդող արհեստական ​​բանականության հետազոտական ​​ընկերություն է:
Մասկը ասել է, որ իր ներդրումները «ոչ թե ներդրումային վերադարձի տեսանկյունից են, այլ փորձում են պարզապես հետևել արհեստական ​​բանականության ընթացքին»: Մասկը շարունակեց. «Այս մասին ֆիլմեր են նկարահանվել, ինչպես Տերմինատորն է — կան որոշ վտանգավոր արդյունքներ և մենք պետք է փորձենք համոզվել, որ արդյունքներն լավ են, ոչ թե վատը»:
2016 թվականի հունիսին նրան հարցրեցին, թե արդյոք նա մտածում է, որ մարդիկ ապրում են համակարգչային սիմուլյացիաներում, և նա պատասխանեց «հավանաբար»: Ասելով հետևյալը.
Մեր ամենահավանական փաստարկը, սիմուլյացիայի մեջ լինելու համար կարծում եմ հետևյալն է. 40 տարի առաջ մենք ունեինք Փոնգ խաղը, երկու ուղղանկյուն և կետ: Հիմա 40 տարի անց մենք ունենք ֆոտոեալիստիկ, 3D սիմուլյացիաներ, որոնցով միաժամանակ խաղաում են միլիոնավոր մարդկիկ միմյանց հետ, և այդ ամենը տարի ավելի է բարելավում: Եվ շուտով մենք կունենանք վիրտուալ իրականություն, մենք կունենանք ընդլայնված իրականություն: Եթե ​​դուք ընդունում եք որևէ բարելավման մակարդակ, ապա խաղերը չեն տարբերվի իրականությունից:

Քաղաքական դիրքորոշումներ

Մասկը իրեն նկարագրել է որպես «կիսով չապ հանրապետական, կիսով չափ դեմոկրատ»։ Մասկի խոսքերով նա սոցիալ լիբեռալիզմի և ֆիսկալ պահպանողականության մեջտեղում է։ 2016 թվականին Մասկը, Դոնալդ Թրամփի նախագահական խորհրդատվական հանձնաժողովների անդամ էր, and Manufacturing Jobs Initiative) բայց 2017 թվականին լքեց հանձնաժողովը, երբ որ ԱՄՆ-ն Թրամփի գլխավորությամբ լքեց Փարիզյան համաձայնությունը։
Ըստ Մասկի, ԱՄն֊ն «անխուսափելիորեն Երկրի վրա երբևիցե գոյություն ունեցած լավագույն պետությունն է» նկարագրելով այն, որպես մեծագույն ուժը ցանկացած երկրի բարօրության համար, որը երբևէ եղել է: Մասկը հավատում է, որ «աշխարհում չի լինի ժողովրդավարություն, եթե ոչ ԱՄՆ-ի համար», պնդելով, որ «20-րդ դարում երեք առանձին դեպքեր են եղել, երբ ժողովրդավարությունը կավարտվեր՝ Առաջին համաշխարհային պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմ և Սառը պատերազմ, բայց ոչ ԱՄՆի համար: Մասկը նաև ասել է որ, սխալ կլինի համարել, որ ԱՄՆ֊ն կատարյալ է և արել է շատ անմիտ բաներ։
Ինքնավար մեքենաների և արհեստական բանականության առաջացման հետևանքով Մասկը աջակցություն է հայտնել համընդհանուր հիմնական եկամտի ստեղժմանը:
Մինչ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Մասկը քննադատել էր նրան ասելով. «Ես զգում եմ, որ նա ամենայն հավանականությամբ լավ նախագահի թեկնածու չէ: Նա կարծես չունի նման բնավորություն, որը լավ է արտացոլվում ԱՄՆ-ի վրա: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Մասկը հայտնել է համաձայնություն Թրամփի ընտրությանը, Ռեքս Թիլլերսոնին որպես պետքարտուղար նշանակելը և ընդունել է հրավեր, ըստ որի կներկայանա նախագահ Թրամփի խորհրդատվական խորհրդին: Թրամփի հետ համագործակցելու կապակցությամբ Մասկը հետագայում ասել է. «Որքան ավելի շատ ձայներ է նախագահը լսում, այնքան ավելի լավ է»:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: