Սթիվեն Ուիլիամ Հոքինկ

 

244px-Stephen_Hawking.StarChild

թիվեն Հոքինգը ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով։
Frank_Hawking_(1905-1986) Հայրը՝ Ֆրենկ Հոքինգը, աշխատում էր Համփսթեդի բժշկական կենտրոնում։ Մայրը՝ Իզաբել Հոքինգը, աշխատում էր նույն

cat39rih_largeկենտրոնում՝ որպես քարտուղարուհի։ Ընտանիքում՝ Սթիվենից բացի, դաստիարակվում էին ևս երկու երեխաներ. կրտսեր քույրեր Ֆիլիպան ու Մերին և որդեգրված

Հայրը՝ Ֆրենկ Հոքինգը, աշխատում էր Համփսթեդի բժշկական կենտրոնում։ Մայրը՝ Իզաբել Հոքինգը, աշխատում էր նույն կենտրոնում՝ որպես քարտուղարուհի։ Ընտանիքում՝ Սթիվենից բացի, դաստիարակվում էին ևս երկու երեխաներ. կրտսեր քույրեր Ֆիլիպան ու Մերին և որդեգրված եղբայրը՝ Էդվարդը։

1950 թվականին երբ հայրը դարձավ Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մակաբուծաբանության բաժնի վարիչ, Հոքինգը և իր ընտանիքը տեղափոխվեցին Սուրբ Ալբանս, Հերթֆորդշայր։ Սուրբ Ալբանսում

ընտանիքը համարվում էր բավական խելացի և որոշ չափով տարօրինակ։ Նրանք ապրում էին համեստ գոյությամբ, խառնված և աղքատորեն պահում էին իրենց տունը։ Հոքինգի հայրը հաճախ էր բացակայում տնից։ Այս անգամ երբ նա այցելել էր Աֆրիկա, ընտանիքի մյուս անդամները չորս ամիս անցկացրին Մաջորկայում՝ մոր ընկերոջ՝ Բերիլին և նրա ամուսնուն՝ բանաստեղծ Ռոբերտ Գրեյվսին այցելելով։

Նրանք ապրում էին համեստ գոյությամբ, խառնված և աղքատորեն պահում էին իրենց տունը։ Հոքինգի հայրը հաճախ էր բացակայում տնից։ Այս անգամ երբ նա այցելել էր Աֆրիկա, ընտանիքի մյուս անդամները չորս ամիս անցկացրին Մաջորկայում՝ մոր ընկերոջ՝ Բերիլին և նրա ամուսնուն՝ բանաստեղծ Ռոբերտ Գրեյվսին այցելելով։

Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս։ Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Նրա ընտանիքը նկատում է այս փոփոխությունները, երբ նա վերադառնում է տուն Սուրբ ծնունդի համար։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում։ Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։

                               Մարդկության ապագան

2006 թվականին Հոքինգը համացանցում բաց հարց է ուղղում ժողովրդին․ «Այս աշխարհում, որը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ էկոլոգիապես առումներով գտնվում է քաոսի մեջ, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել հաջորդ 100 տարիների ընթացքում։» Ավելի ուշ նա պարզաբանում է․ «Ես չգիտեմ պատասխանը։ Այդ պատճառով էլ հարցնում եմ, որպեսզի մարդկանց դրդեմ մտածել այդ մասին և տեղյակ լինել այն վտանգների մասին, որոնց դեմ մենք շուտով կանգնելու ենք։»

Միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և անհայտ վտանգների մասին

Հոքինգը կարծում է, որ կյանքը Երկրի վրա վտանգված է հանկարծակի սկսվող միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և այլ անհայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։

Տիեզերքի գաղութացման և այլմոլորակայինների հետ կապ հաստատելու մասին

Հոքինգը կարծում է, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկության ապագայի համար։ Հոքինգը նաև պնդում է, որ այլմոլորակայինները հավանաբար գոյություն ունեն, բայց պետք է խուսափել նրանց հետ կապ հաստատելուց։ 2010 թվականին նա ասել է․ «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ես կարծում եմ արդյունքը կլինի այնպիսի մի բան, ինչպես երբ Քրիստոֆեր Կոլումբուսը առաջինը ոտք դրեց Ամերիկա, ինչն այդքան էլ լավ ազդեցություն չունեցավ ամերիկացի հնդիկների վրա։»

Արհեստական մտածողություն

Հոքինգը պնդում է, որ արհեստական մտածողությունը կարող է վճռական լինել մարդկության ճակատագրի որոշման համար։ Նա նաև պնդում է, որ «պոտենցիալ առավելությունները շատ են… Արհեստական մտածողություն ստեղծելու հաջողությունը կլինի ամենամեծ դեպքը մարդկային պատմության մեջ։ Սակայն այն կարող է լինել նաև վերջինը, եթե իհարկե մենք չսովորենք ինչպես խուսափել ռիսկերից։»

Համակարգչային վիրուսների մասին

Հոքինգը պնդել է, որ համակարգչային վիրուսը կարող է լինել կյանքի նոր տեսակ և ասել է, որ «միգուցե դա ասում է ինչ-որ բան մարդկային էության մասին և որ կյանքի միակ տեսակը, որը մենք ստեղծել ենք մինչև հիմա միայն կործանարար է եղել։»

 

 

 

 

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: