Մարկ Ցուկերբերգ

                               Մարկ Էլիոտ Ցուկերբերգ

pictures_303

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թ. մայիսի 14-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։ Մարկի մանկությունն անցնում էր սովորական մինչև այն պահը, երբ նրա համար համակարգիչ գնեցին։ Այդ ժամանակ նա 10-12 տարեկան էր։ Նա իրեն շատ մեծ էր զգում և սկզբնական ժամանակ գրեթե հեռու չէր գնում նոր խաղալիքից։ Մի քանի ամիս անց նա որոշում է ինչ-որ օգտակար բան սովորել և սկսում է խելացի գրքեր կարդալ, ծրագրավորում ուսումնասիրել։ Ծրագրավորական գիտելիքները Մարկն արագորեն ընկալում է և դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրում։ Սակայն դրանք շատ անմեղ բաներ էին։ Ինքը՝ Մարկը խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել։ Մարկ Ցուկերբերգն ընդունվում է Հարվարդ։

Դեռ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով։ Օրինակ նա մերժել էր Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին։ «Այդ ժամանակ ես քնած եմ», -ասել էր նա։ Մի անգամ էլ նա հետաձգել էր Yahoo ընկերությա հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների մասին։ Հարվարդում,, որքան էլ տարօրինակ է, Մարկն ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր։ Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում ֆեյսբուքի կերտման պատմության մեջ։ Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք ֆեյսբուքի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին։

Zuckerberg_meets_Obama

2003 թ. էր։ Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից։ Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել՝ ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրելով լավագույնին։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց։ Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով։ Այդ նախագծի հեղինակները՝ Կամերոն եղբայրներն ու Դիվի Նարենդան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի։ Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է Thefacebook.com դոմենը։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում։ Միայն մեկ ամիս անց՝ 2004 թ. փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց the ֆեյսբուք. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել։ Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան։ Արդեն գոյություն ուներ մեծն և սարսափելի ֆեյսբուքը։

Սկզբնական շրջանում the thefacebook.com-ը միայն Հարվարդի համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց մինչև երկրի բոլոր համալսարաններ։ 2006 թ. ֆեյսբուք-ը հասանելի էր ողջ աշխարհի համար։ Իսկ հետո եկան միլիոնները։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը։ ֆեյսբուք-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է։ Կայքը թարգմանված է 15 լեզուներով՝ ներառյալ հայերենը։ Օգտագործելով մարդու շփվելու կարիքը, Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր։ 2010 թ. Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։ Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4,000,000,000 ԱՄՆ դոլար։

フェイスブックCEOが結婚、サイトに写真を添えて報告

ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թ., Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր՝ 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ ԱՄՆ դոլար։

2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ: 2015 թվականի 2-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Մաքսիմա Չաչն (Մաքս): 2017 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է զույգի երկրորդ դուստրը, ում կոչել են Ավգուստ:

623
2010 թ. Times ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ։

https://2no.co/1xbnV6.mp3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: